Մեր մասին

Upstart կրթական հարթակը ստեղծվել է 2022 թվականին Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida)կողմից ֆինանսավորվող RECONOMY տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից համագործակցելով ՏՀՏ գործատուների միության (UEICT) հետ։ RECONOMY ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների և ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձան, թե ինչ խնդիրների է բախվում փոքր եւ միջին ձեռնարկատերը հատկապես թվային գործիքների կիրառման հարցում։ Upstart կրթական հարթակը առաջարկում է առցանց եւ հեռավար դասընթացներ, ինչպես նաեւ վեբինարներ, որոնք միտված են օժանդակելու ՓՄՁ ներկայացուցիչներին բիզնեսում թվային գործիքների կիրառման հարցում։

About us Image
About us Image

Մեր Նպատակը

  • Ցույց տալ ՓՄՁ ներկայացուցիչներին թվային գործիքների կիրառման կարեւորությունը
  • Օգնել նրանց կիրառել թվային գործիքներ իրենց բիզնեսում
  • Տրամադրել խորհրդատվություն ՓՄՁ ներկայացուցիչներին տարբեր ոլորտի մասնագետների կողմից
  • Ծանոթացնել ոլորտի նորարարություններին
  • Բարձրացնել բիզնես արդյունաբերությունը, որը կնպաստի եկամտի աճին

Առաքելություն

Մեր առաքելությունն է զարգացնել Հայաստանում թվային լուծումների կիրառումը փոքր եւ միջին բիզնեսում եւ նպաստել ՓՄՁ-ների բիզնես արդյունավետությանը։