Գաղտնիության քաղաքականություն

Այս Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2023 թվականի հուլիսի 14-ին

Շնորհակալություն Upstart. am-ին միանալու համար։Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Upstart.am-ի այցելուներին`ինչ տվյալներ են հավաքագրվում կայքում գրանցվելու համար և ինչպես են դրանք օգտագործվում։ Անձնական տվյալների պաշտպանություն Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն, հեռախոսահամար, մասնագիտություն, կրթության ու աշխատավայր:Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Սպասարկում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
  • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար
  • Թիրախային դարձնելու Ձեզ համար անհրաժեշտ նյութը

Upstart.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին: Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն Upstart.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում

Upstart.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: