Կազմակերպչի մասին

Union of Employers of Information and Communication Technologies

UEICT
Կատեգորիաներ
En
RISE Expo Powered by Silicon Mountains 2026
Ստեղծել է UEICT
Հայերեն
📢 ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon Mountains երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի 2026թ. հունիսի 3-4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
RISE-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները և գաղափարները։
Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի կերպարը և արագացնել ոլորտի հետագա զարգացումը։
RISE-ի կարգախոսն է «Մենք Ենք Մեր Սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, շարունակական զարգացումն ու առաջընթացը։
Միջոցառումը նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում են տեսնել և ստեղծել տեխնոլոգիական ապագան։
👉 Միացի՛ր RISE Expo Powered by Silicon Mountains-ին
📅 2026 թ․ հունիսի 3-4
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր



UEICT